Կատեգորիա: Բորսա
2005թ. նոյեմբեր ամսվա առևտրի տվյալներ
02.12.20052005թ. նոյեմբերին ՀՖԲ-ում կորպորատիվ արժեթղթերով կնքված բորսայական գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 9,820,000 դրամ:
Կնքվել է ընդհանուր թվով 195 գործարք, առեւտրի առարկա է հանդիսացել 19 ընկերությունների կողմից թողարկված 59,990 արժեթուղթ: Առավելագույն ծավալով գործարքներ կնքվել են “Հաշվիչ” ԲԲԸ սովորական անվանական բաժնետոմսերով (HASH)` 5,176,000 ՀՀ դրամ, կամ ընդհանուր ծավալի 52.71%-ը, “Գարուն” ԲԲԸ սովորական անվանական բաժնետոմսերով (GARN)` 1,740,000 ՀՀ դրամ, կամ ընդհանուր ծավալի 17.72%-ը, ինչպես նաեւ “Հայճենապակի” ԲԲԸ (TCEN) սովորական անվանական բաժնետոմսերով ` 1,495,000 ՀՀ դրամ, կամ ընդհանուր ծավալի 15.22%-ը: 30.11.2005թ.-ի առևտրային նստաշրջանի փակման պահին շուկայի կապիտալիզացիան (վերջին գործարքի գնով) կազմել է 18,885,107,239 ՀՀ դրամ: