Կատեգորիա: Բորսա

2004թ. հոկտեմբեր ամսվա առևտրի տվյալներ

29.10.2004

2004թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՖԲ-ում կնքված բորսայական գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 80,778,750 դրամ:

Կնքվել է ընդհանուր թվով 114 գործարք, ընդ որում առեւտրի առարկա է հանդիսացել 13 ընկերության կողմից թողարկված 71,204 արժեթուղթ: Առավելագույն ծավալով գործարքներ կնքվել են “Հայաստանի Էկոնիմիկայի Զարգացման Բանկ” (“Հայէկոնոմբանկ”) ԲԲԸ սովորական անվանական բաժնետոմսերով (HEZB)` 76,998,000 ՀՀ դրամ, կամ ընդհանուր ծավալի 95.32%-ը: 29.10.2004թ.-ի առևտրային նստաշրջանի փակման պահին շուկայի կապիտալիզացիան (վերջին գործարքի գնով) կազմել է 7,806,302,158 ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, 1.01.2004թ.-ից մինչեւ 31.10.2004թ.-ը ժամանակահատվածում կնքված բորսայական գործարքների ծավալը կազմել է 707,862,096 դրամ, ինչը 2.15 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Թարմացված է առ` 10.08.2016