Կատեգորիա: Բորսա

2004թ. սեպտեմբեր ամսվա առևտրի տվյալներ

04.10.2004

2004թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՖԲ-ում կնքված բորսայական գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 12,009,160 դրամ:

Կնքվել է ընդհանուր թվով 196 գործարք, ընդ որում առեւտրի առարկա է հանդիսացել 25 ընկերության կողմից թողարկված 16,939 արժեթուղթ: Առավելագույն ծավալով գործարքներ կնքվել են “Հայկաբել” ԲԲԸ սովորական անվանական բաժնետոմսերով (HKBL)` 5,065,000 ՀՀ դրամ, կամ ընդհանուր ծավալի 42.18%-ը եւ “Մաքուր երկաթի գործարան” ԲԲԸ սովորական անվանական բաժնետոմսերով (MQER)` 3,000,000 ՀՀ դրամ, կամ ընդհանուր ծավալի 24.98%-ը: 30.09.2004թ.-ի առևտրային նստաշրջանի փակման պահին շուկայի կապիտալիզացիան (վերջին գործարքի գնով) կազմել է 8,236,159,368 ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ, 1.01.2004թ.-ից մինչեւ 30.09.2004թ.-ը ժամանակահատվածում կնքված բորսայական գործարքների ծավալը կազմել է 627,083,346 դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի կրկնակին է:

Թարմացված է առ` 10.08.2016