Կատեգորիա: Դեպոզիտարիա

Ինեկոբանկ ՓԲԸ-ն դարձել է կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ

02.03.2018

2018թ.-ի փետրվարի 28-ին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին շնորհվել է «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ: Այսուհետ Բանկի հաճախորդները կարող են անմիջապես Ինեկոբանկի միջոցով արժեթղթերի գնման և վաճառքի գործառնություններ կատարել ֆոնդային բորսայում: Բանկը համալրել է գործող 18 ԿՇՀՀԱ-ների ցանկը:  

Հիշեցնենք, որ ՀԿԴ-ն 2013թ.-ի մարտից անցում է կատարել դեպոզիտար համակարգի նոր մոդելի, ըստ որի արժեթղթերի ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները հաճախորդներին մատուցվում են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի միջնորդությամբ:

Ինեկոբանկը 2014թ.-ի մայիսից հանդիսանում է նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր, ինչը հնարարվորություն է տալիս Բանկին սպասարկելու ՀԿԴ՝ ռեեստրի վարմանն ու արժեթղթերի պահառությանն առնչվող բոլոր ծառայությունները: 

Դեպոզիտար համակարգի Հաշվի օպերատորների և ԿՇՀՀԱ-ների ցանկը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև օպերատորների սակագների կանոնները հասանելի են մեր կայքի (www.cda.am) հետևյալ բաժիններում՝ «Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորներ» և «Հաշվարկային համակարգի անդամներ»:

 

Ինեկոբանկի մասին

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվականին փետրվարի 7-ին (ՀՀ ԿԲ Բանկային արտոնագիր № 68): Բանկի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը Հայաստանում՝ հանդես գալով որպես միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև անհատ հաճախորդների հուսալի և հավատարիմ գործընկեր: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր է: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել  www.inecobank.am:

Թարմացված է առ` 02.03.2018