AMX-ն ունի պրակտիկայի հնարավորություն Մարքեթինգի և հաղորդակցության վարչությունում՝ իրականացնելու հետևյալ պարտականությունները.
- Պատրաստել և խմբագրել տեքստեր,
- Կատարել գրառումներ,
- Աշխատել կայքի ադմինիստրատիվ հարթակում,
- Հավաքել տվյալներ կամ կատարել հետազոտություն հանձնարարված թեմայի շուրջ,
- Աջակցել ընկերության միջոցառումների կազմակերպմանը,
- Աջակցել թիմի այլ անդամներին,
- Փոխարինել վարչության մյուս աշխատակիցներին՝ ըստ անհրաժեշտության:
Անհրաժեշտ որակավորումներ են.
- Մարքեթինգի բազային գիտելիքներ,
- Սոցիալական մեդիայի հիմնական հարթակների իմացություն (Facebook, LinkedIn, Instagram, YouTube և այլն),
- Նախաձեռնողականություն, անկախ աշխատելու ունակություն,
- Բազմաբնույթ առաջադրանքներում ժամկետների պահպանման հմտություն,
- Մարքեթինգի ոլորտի հանդեպ մեծ հետաքրքրություն:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. հասցեին` careers@amx.am նամակի վերնագրի հատվածում նշելով «Մարքեթինգի և հաղորդակցության վարչության պրակտիկանտ»: