AMX-ը փնտրում է կորպորատիվ ծառայությունների մասնագետի դեպոզիտար համակարգի գծով՝ Դեպոզիտար ծառայությունների վարչության թիմը համալրելու համար։ Որպես մասնագետ` Դուք պետք է ունենաք աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման և ֆինանսական ոլորտներում։ Անհրաժեշտ է նաև ունենալ ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն և գիտելիք արժեթղթերի մասին՝ ընթացիկ գործընթացները լավագույնս հասկանալու և կազմակերպելու համար։
Հիմնական պարտականություններ
- Համակարգի անդամների կարգավիճակի շնորհման և սպասարկման հետ կապված աշխատանքներ,
- Ֆինանսական կազմակերպություններին համակարգի անդամ դառնալու հետ կապված խորհրդատվության և տեղեկությունների տրամադրում՝ հեռախոսով կամ հանդիպումների կազմակերպման միջոցով,
- Համակարգի անդամ դառնալու համար ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն,
- Անդամության շնորհման պայմանագրի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, ներքին համաձայնեցում, ստորագրման կազմակերպում և անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում ՏՏ (համապատասխան ticket բացելու միջոցով) ծառայությանը,
- Համակարգի անդամների աշխատակիցների համար ուսուցողական սեմինարների կազմակերպում՝ տեստային համակարգերին և հիմնական իրավակարգավորումներին ծանոթացնելու նպատակով,
- Համակարգի անդամ դառնալու համար նախատեսված վճարների ստացման փաստաթղթերի ներկայացում հաշվապահությանը,
- Համակարգի անդամի համար համապատասխան իրավասու դրամական հաշիվների բացում համապատասխան պայմանագրի կնքման կազմակերպումից հետո,
- ՀՕ կողմից փոփոխված կանոնների և սակագների վերանայում, անհրաժեշտության դեպքում առարկությունների ներկայացում, ՀԿԴ կանոնների փոփոխությունների վերաբերյալ առաջարկների ներկայացում,
- Depend ծրագրի նոր տարբերակի թեստավորում: Ստեղծվում է թեստավորման սցենար, որն իր մեջ ներառում է Depend ծրագրով կատարվող բոլոր գործառնությունները և մինչ այդ պահը բացահայտված բոլոր բագերը և խնդիրները:
- Ռեեստրի վարման և պահառության հետ կապված ծառայություններ,
- Արժեթղթերի տեղաբաշխման, թողարկողի կորպորատիվ գործողության գրանցման, թողարկողներին և հաշվետերերին մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում Հաշվի օպերատորներին հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային փոստով,
- Ռեեստրի վարման պայմանագրի կնքման/վերակնքման, նոր պետական պարտատոմսերի թողարկման դեպքում, ինչպես նաև օտարերկրյա պահառուների կողմից թողարկված արժեթղթերի (տվյալները էլեկտրոնային միջոցներով վերցվում են համապատասխան օտարերկրյա պահառուից) և դրամական գործիքների բացում, դրանց վերաբերյալ անհրաժեշտ տվյալների մուտքագրում DEPEND և ANNA-ի կայք, համակարգի անդամի կողմից փոխանցված սեփականատերերի ցուցակում շնորհված ISIN կոդի լրացում, message hub-ի կիրառմամբ տեղաբաշխման իրականացում և DEPEND ծրագրային համակարգում թողարկողին սպասարկելու հասանելիության տրամադրում հաշվի օպերատորին,
- Ռեեստրի վարման պայմանագրի կնքման, վերակնքման կամ հաշվի օպերատորի փոփոխության արդյունքում Հաշվի օպերատորներին DEPEND համակարգում հասանելիության տրամադրում/դադարեցում և հաշվի օպերատորի փոփոխության դեպքում գրավոր ծանուցում նախկին հաշվի օպերատորին սպասարկման հասանելիության դադարեցման վերաբերյալ,
- Սնանկության կառավարիչների, փաստաբանների, իրավաբանական/ֆիզիկական անձանց կողմից ստացվող հարցումների պատասխանի տրամադրում կանոններով սահմանված դեպքերում սակագներով սահմանված գումարի գանձման թղթային հաշվի ներկայացում հաշվապահությանը,
- Քննչական մարմնի/ոստիկանության կողմից ներկայացվող դատարանի առգրավման որոշման հիման վրա պահանջվող փաստաթղթերի հավաքագրում, հանձնման-ընդունման ակտի կազմում, ստորագրության կազմակերպում և փաստաթղթերի տրամադրում,
- Կանոններով սահմանված կարգով արժեթղթերով կատարված գործառնությունների գրանցման համար հիմք հանդիսացած փաստաղթերի տրամադրում հաշվետերերին/թողարկողներին էլեկտրոնային կամ թղթային եղանակով,
- Օրենքով սահմանված անձանց շրջանակներից դուրս այլ անձանց կողմից ներկայացված հարցումների պատասխանի ներկայացման համար կանոններով սահմանված և գանձված գումարների վերաբերյալ հաշվետվության կազմում, ստորագրության կազմակերպում և ներկայացում հաշվապահություն ամսվա կտրվածքով:
Պահանջվող հմտություններ և որակավորում
- Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
- Արժեթղթերի շուկայի մասին գիտելիքների առկայություն,
- Արժեթղթերի գործառնությունների հետ կապված բիզնես գործընթացների իմացությունն առավելություն է,
- Depend ծրագրի իմացությունն առավելություն է,
- SWIFT և BANKMAIL համակարգերի իմացությունն առավելություն է,
- Թիմային աշխատանքի և թիմը ղեկավարելու հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու ունակություն,
- Սթրեսային իրավիճակում արագ կողմնորոշվելու և սեղմ ժամկետներում խնդիրներին լուծում տալու ունակություն,
- Մտքերը հստակ և պարզ գրավոր և բանավոր ձևակերպելու ունակություն:
Մեր արտոնություններն են՝
- Բժշկական ապահովագրություն,
- Սպորտի փոխհատուցում,
- Վճարովի ազատ օրեր,
- Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ,
- Պրոֆեսիոնալ մթնոլորտ,
- Տարբեր ընկերություններից հատուկ զեղչեր ընկերության աշխատակիցների համար։
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) careers@amx.am էլ. հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով «Կորպորատիվ ծառայությունների մասնագետ՝ դեպոզիտար համակարգի գծով»: