AMX-ը փնտրում է «Հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման մասնագետ- պահառության և ռեեստրավարման գծով»` Կենսաթոշակային ծառայությունների վարչության թիմին միանալու համար:
Հիմնական պարտականություններ
- Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սպասարկում. այդ թվում. Հեռախոսային զանգերի, էլեկտրոնային կամ թղթային հարցումների միջոցով մասնակիցների սպասարկում,
- Բողոքների, մասնավորապես Հաշվի օպերատորների սպասարկման որակի վերաբերյալ, ուսումնասիրություն, հետագա միջոցառումների իրականացում,
- Իմ Հաշիվ հավելվածի սպասարկման շրջանակներում տեղեկատվության տրամադրում հեռախոսազանգի կամ էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով,
- Համակարգերից օգտվելու աջակցության ցուցաբերում,
- ԱՄՊԻՍ Համակարգում համապատասխան օգտատերերի գրանցում և համապատասխան իրավասությունների տրամադրում, գրանցված տվյալներում և իրավասություններում ընթացիկ փոփոխությունների իրականացում,
- ԱՄՊԻՍ համակարգի, ինչպես նաև Վարչության կողմից կիրառվող այլ ծրագրային լուծումների ընթացիկ գործունեության սպասարկմանն աջակցում,
- Հաշվի օպերատորների աշխատակիցների համար սեմինարների կազմակերպում և տեղեկատվական նյութերի կազմում և հաշվի օպերատորների գործողությունների ընթացիկ սպասարկում,
- Ատեստավորման ծրագրային համակարգում օգտագործողների գրանցում ու ատեստավորման իրականացում և ատեստավորման արդյունքների ամփոփում,
- Հաշվի օպերատրների գործունեության ընթացիկ սպասարկում (համակարգ մուտք գործելու, համակարգում գործողությունների իրականացնելու և դիմումների լրացման հետ կապված աջակցում),
- Ռեետրավարման ծրագրային համակարգի (ԱՄՊԻՍ) օգտագործողների (հաշվի օպերատոր, Ֆոնդի կառավարիչ, Իմ Հաշիվ հավելվածի օգտատեր և այլն) ձեռնարկների կազմում, ատեստավորման նյութերի և այլ տեղեկատվական նյութերի մշակմանը և կազմմանը մասնակցություն, ինչպես նաև պարբերաբար փոփոխությունների կատարմանն օժանդակում,
- Հաշվի օպերատորների գործողությունների ամենօրյա ուսումնասիրություն և հսկիչ գնումների իրականացմանն աջակցություն,
- Մասնակիցների կողմից ստորագրված դիմումների և կնքմանը հիմք հանդիսացած արխիվացված փաստաթղթերի թվայնացված ֆայլերի ստացում և համապատասխան համեմատությունների և վերլուծությունների իրականացմանն աջակցություն,
- Ռեեստրավարման ծառայությունների շրջանակներում նոտարների, կենսաթոշակային համակարգում ընդգրկված կառույցների կողմից ներկայացված հարցումների պատասխանի կազմում,
- Պահառության ծառայության շրջանակներում Ֆոնդի կառավարչիներից ստացված հանձնարարականների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրմանն ու հանձնարարականների կատարմանն աջակցում,
- Պահառության շրջանակներում ֆոնդի ակտիվների վերաբերյալ օրական հաշվետվությունների կազմման ու տրամադրմանն օժանդակում,
- Հաշվետվությունների (տեղեկանքների) կազմում և տրամադրում Հաշվի օպերատորներին և այլ իրավասու անձանց:
Պահանջվող հմտություններ և որակավորում
- Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
- Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ ֆինանսական ոլորտում,
- Կենսաթոշակային համակարգի և ֆոնդի կառավարիչների գործունեության մասին բազային գիտելիքներ,
- Հաշվետվությունների կազման փորձառություն,
- Հաշվապահական հաշվառման հիմունքների իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- AMPIS ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Սթրեսային իրավիճակում արագ կողմնորոշվելու և սեղմ ժամկետներում խնդիրներին լուծում տալու ունակություն,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Միջանձնային արդյունավետ հարաբերություններ կառուցելու ունակություն,
- Կազմակերպության առաքելությանը, տեսլականին և արժեքներին արագ ինտեգրվելու ունակություն, դրանց պահպանմանը և հետագա զարգացմանը մասնակցելու պատրաստակամություն,
- Համակարգչային գրագիտություն. MS Office փաթեթի ծրագրերի իմացություն,
- Գրավոր և բանավոր հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։
Մեր արտոնություններն են՝
- Բժշկական ապահովագրություն,
- Սպորտի փոխհատուցում,
- Վճարովի ազատ օրեր,
- Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ,
- Պրոֆեսիոնալ մթնոլորտ,
- Տարբեր ընկերություններից հատուկ զեղչեր ընկերության աշխատակիցների համար։
Դիմելու կարգը. Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. Հասցեին` careers@amx.am նամակի վերնագրի հատվածում նշելով «Հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման մասնագետ-պահառության և ռեեստրավարման գծով»: