AMX-ը փնտրում է Ցանցային համակարգի ադմինիստրատոր, ով պատասխանատու կլինի Տեղեկատվական համակարգերի սպասարկման և շահագործման համար, կապահովի ցանցային և միջցանցային անվտանգությունը։
Հիմնական պարտականություններ
- Սերվերների և աշխատակայանների վրա տեղադրում է ծրագրային ապահովումը ու ապահովում է վերջինիս անխափան աշխատունքը,
- Իրականացնում է տվյալների արխիվացում, պահուստային կրկնօրինակում և անհրաժեշտության դեպքում տվյալների վերականգնում պահուստային կրկնօրինակից,
- Իրականացնում է միջոցառումներ ուղղված ցանցային և միջցանցային անվտանգության ապահովմանը,
- Վերահսկում է ցանցային ռեսուրսների օգտագործումը,
- Գրանցում է օգտատերերին, նշանակում է նույնականացուցիչներ և գաղտնաբառեր, կառավարում է օգտատերերի իրավասությունները ցանցային և տեղեկատվական համակարգերում,
- Իրականացնում է օգտատերերի ուսուցում համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման շահագործման հարցերով,
- Իրականացնում է ցանցի մշտադիտարկում, ներկայացնում է առաջարկություններ ցանցային ենթակառուցվածքի բարելավման և զարգացման վերաբերյալ,
- Հայտնաբերում է օգտատերերի և ծրագրային ապահովման սխալները և միջոցներ է ձեռնարկում նրանց վերացման ուղությամբ,
- Մասնակցում է վերականգնման աշխատանքներին տեղեկատվական համակարգերի խափանումների ժամանակ,
- Վարում է տեղեկատվական համակարգերի գրանցամատյանները։
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն ճարտարագիտական, մաթեմատիկական, ՏՏ կամ տեխնիկական կրթություն,
- Տեղեկատվական համակարգերի հետ աշխատանքի, ինչպես նաև ցանցերի կառավարման և շահագործման առնվազն երեք տարվա փորձ,
- Տեղեկատվական համակարգերի նախագծման և ցանցային սարքավարումների կառավարման փորձ,
- Գիտելիքներ տեղեկատվության պաշտպանության համակարգերն ու տեղեկատվության չարտոնված հասանելիության կանխարգելման վերաբերյալ,
- Սկրիպտային ծրագրավորման լեզուների իմացություն,
- Վիրտուալիզացված համակարգերի կառուցման և կառավարման փորձ,
- Windows և *nix-համակարգերի ադմինիստրավորման փորձ,
- Գիտելիքներ տեղեկատվական համակարգերի մշտադիտարկման և գրանցամատյանների վարման վերաբերյալ,
- Հեռակառավարման համակարգերի և անվտանգ հեռահար միացման համակարգերի կառուցման եղանակների իմացություն,
- Գիտելիքներ համակարգիչների և սերվերային համակարգերի շահագործման բնութագրերի, ապարատային կառուցվածքի վերաբերյալ,
- Ծրագրային և ապարատային նույնականացման եղանակների իմացություն,
- Անգլերեն լեզվի տեխնիկական իմացություն։
- Պատասխանատվություն,
- Թիմային աշխատանքի ունակություն,
- Նախաձեռնողականություն։
Մեր արտոնություններն են՝
- Բժշկական ապահովագրություն,
- Սպորտի փոխհատուցում,
- Վճարովի ազատ օրեր,
- Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ,
- Պրոֆեսիոնալ մթնոլորտ,
- Տարբեր ընկերություններից հատուկ զեղչեր ընկերության աշխատակիցների համար։
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. Հասցեին` careers@amx.am նամակի վերնագրի հատվածում նշելով <<Ցանցային համակարգի ադմինիստրատոր >>: