Կատեգորիա: Դեպոզիտարիա

Բջջային հավելվածի պատրաստման առաջարկների ներկայացման հարցում

25.05.2018

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) կազմակերպում է մրցույթ բջջային հավելվածի պատրաստման ծառայություն իրականացնող անհատի կամ կազմակերպության ընտրության նպատակով:

Ծրագրի նպատակն է ՀԿԴ-ի հաճախորդների համար ստեղծել բջջային հավելված, որը հնարավորություն կտա ստուգել արժեթղթերի հաշիվները և ստանալ կատարված գործարքների մասին տեղեկություն: Հավելվածի միջոցով օգտատերերը պետք է անցնեն նույնականացման գործընթացն, այնուհետև մուտք գործեն իրենց անձնական էջ և օգտագործեն ծրագիրը միայն դիտելու ռեժիմով (առանց ինտեգրված վճարման համակարգերի կամ այլ հրահանգների):

 

Մրցույթին կարող են մասնակցել այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք կարող են ամբողջությամբ բավարարել բջջային հավելվածին ներկայացվող պահանջներին և կատարել համապատասխան աշխատանքը սահմանված ժամկետներում։

 

Բջջային հավելվածին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպություններն իրենց առաջարկներն ու պորտֆոլիոները կարող են ուղարկել հետևյալ էլ․ փոստին՝ info@nasdaqomx.am՝ նամակի թեմա դաշտում նշելով «Բջջային հավելվածի պատրաստում»: Առաջարկը ներկայացնելու վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 18-ը ներառյալ։

 

Խնդրում ենք հաշվի առնել, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 543 321 (126):

Թարմացված է առ` 25.05.2018