ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն պարբերաբար լրամշակում է բորսայի և դեպոզիտարիայի կաննոնները, ինչը պայմանավորված է գործընթացների և ընթացակարգերի անընդհատ կատարելագործմամբ, ինչպես նաև նոր ծառայությունների կարգավորման անհրաժեշտությամբ: Կանոններում առաջարկվող փոփոխությունների, ինչպես նաև կանոնների լրամշակված տարբերակների կամ նոր կանոնների պաշտոնական հաստատումից և գրանցումից առաջ կարևոր ենք համարում դրանց համակողմանի քննարկումը շահագրգիռ անձանց հետ:

Կայքի այս հատվածը նախատեսված է կանոնների և դրանցում առաջարկվող փոփոխությունների տեղադրման համար: Վերջիններս այս բաժնում տեղադրվում են նախագծերի քննարկման համար գումարվող Դիտորդ խորհրդի նիստի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ: Նախագծերի հաստատումից և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ՀՀ ԿԲ-ում գրանցումից հետո փաստաթղթերի վերջնական տարբերակները տեղադրվում են կայքի Դեպոզիտարիայի կանոններ բաժնում:

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների նախագծեր


- Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրականացման կանոնակարգ

- Ոչ հրապարակային ֆոնդերի ակտիվների պահառության ծառայությունների մատուցման կանոններ

- Դրամական միջոցների հաշվառման կանոններ


Ներկայացված նախագծերի վերաբերյալ կարծիքներն ու առաջարկությունները խնդրում ենք ներկայացնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի իրավաբանական բաժին, հեռ.` +374 10 54 33 21 լրաց.101:

Թարմացված է առ` 21.06.2018