Հայաստանում արժեթղթերի շուկային վերաբերող առաջին օրենսդրական փաստաթուղթը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքն էր, որն ընդունվեց 1993թ.-ի հուլիսի 20-ին, գործելով հաջորդող յոթ տարիների ընթացքում: Այնուհետև` 2000թ.-ի հուլիսին գործողության մեջ դրվեց ավելի համապարփակ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի դրույթներին համապատասխան ստեղծվեց ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովը` ստանձնելով արժեթղթերի շուկայի կարգավորողի և վերահսկողի իրավասությունները: Կանոնակարգվեց նաև Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի` իբրև ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեությունը:

2006թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ «Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» ՀՀ օրենքը, ըստ որի երկրի ֆինանսական ամբողջ համակարգի, այդ թվում` ՀՀ արժեթղթերի շուկայի միակ կարգավորող և վերահսկիչ պետական մարմնի գործառույթները վերապահվեցին ՀՀ Կենտրոնական բանկին: Այսպիսով, ՀՀ արժեթղթերի շուկայում գործունեության տարբեր բնագավառները առավել համապարփակ կարգավորվում են ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որոնց կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԲ կայքում:

Ներկայումս գործող «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 2007թ.-ի հոկտեմբերի 11-ին և կարգավորում է Հայաստանի արժեթղթերի շուկայում գործունեության բոլոր բնագավառները: Արժեթղթեր թողարկող ընկերությունները գործում են նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, որի առաջին տարբերակն ընդունվել է 2001թ.-ին. հետագայում ենթարկվելով փոփոխությունների և լրամշակումների` մասնավորապես, կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձն արտացոլելու նպատակով:


Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությունը կարգավորող հիմնական օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի ցանկը

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՌԵԵՍՏՐԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ», Կանոնակարգ 5/10

 «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ», Կանոնակարգ 5/09

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՊԱՀԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ», Կանոնակարգ 33

«ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ` ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 5/04

«ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ և ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ», ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/03

Վերոհիշյալ բոլոր օրենքներին և նորմատիվ իրավական ակտերին կարող եք ծանոթանալ www.arlis.am, www.lexbox.am և www.cba.am կայքերում:

Թարմացված է առ` 02.05.2017