«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ

Հեռ.: +374 11 31-00-00 Հասցե: ՀՀ, ք.Երևան, Վ.Սարգսյան 10, տարածք 100-101 Էլ.փոստ: info-armenia@amundi.com

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ»  ՓԲԸ-ն հիմնադրվել է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչի՝ «Ամունդի» բաժնետիրական ընկերության և Հայաստանի առաջատար բանկերից մեկի ՝ «ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից:                           

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն առաջարկում է հետևյալ կենսաթոշակային ֆոնդերը՝

- ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Կայուն Եկամտային (AMFIX)

- ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Պահպանողական (AMCON)

- ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված (AMBAL)

Ընկերության կողմից առաջարկվող ֆոնդերի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված են այստեղ, իսկ ֆոնդերի կանոններին կարող եք ծանոթանալ ընկերության կայքում:

«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

Հեռ.: +374 10 56-99-21 Հասցե: ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փող. 37 Էլ.փոստ: info@c-quadrat-ampega.am

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն ավստրիական «ՑԵ-Կվադրատ» ներդրումային ընկերության և Գերմանիայի ամենախոշոր և անկախ ակտիվների կառավարչի` «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության համատեղ ընկերությունն է:

«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ն առաջարկում է հետևյալ կենսաթոշակային ֆոնդերը`

- Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային (CQFIX)

- Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական (CQCON)

- Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված (CQBAL)

Ընկերության կողմից առաջարկվող ֆոնդերի մասին մանրամասն տեղեկությունները ներկայացված են այստեղ, իսկ ֆոնդերի կանոններին կարող եք ծանոթանալ ընկերության կայքում:

Թարմացված է առ` 13.09.2017