«ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն (Նախկին «Անելիք Բանկ» ՓԲԸ)

 

«ԱյԴի Բանկը» (Նախկին «Անելիք Բանկ» ՓԲԸ) հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթեւ արդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկությունների եւ կազմակերպությունների կողմից` որպես փայատիրական կոմերցիոն բանկ՝ «Անելիք Բանկ» անվանումով: 1996թ. փայատիրական կոմերցիոն բանկը գրանցվել եւ սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» ՍՊԸ, 2007թ. վերակազմավորվել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։

«ԱյԴի Բանկը» 2008թ.-ի հունվարի 31-ից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ: Բանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.idbank.am: