«ՖՅՈՒՉՐ ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

«Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005թ. հունիսի 8-ին: Նույն թվականի օգոստոսի 05-ին Ընկերությունը ստացել է արժեթղթերի շուկայում բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիա: 2008թ.-ի հունիսի 27-ին ՀՀ Կենտրոնական Բանկի որոշմամբ «Ֆյուչր Կապիտալ Մարկետ» ՍՊԸ վերագրանցվել և վերալիցենզավորվել է որպես Ներդրումային Ընկերություն և նրան շնորհվել է ներդրումային ծառայություների մատուցման ՆԸ 0004 լիցենզիան:

Ֆյուչր Կապիտալ Մարկետ ՍՊԸ-ն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի անդամ է դարձել 2005թ.-ի սեպտեմբերի 05-ին:  Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպե նաև Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.fcm.am: