«ՏՈՆՏՈՆ» ինվեստիցիոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

«ՏՈՆՏՈՆ» ՍՊԸ-ն ստեղծվել է 1999թ.-ին: Նույն թվականի ապրիլի 27-ին Ընկերությունը ստացել է պետական գրանցման վկայական: 2008 թվականի հունիսի 27-ին Ընկերությունը վերագրանցվել է և վերալիցենզավորվել է հետևյալ լիցենզիայով` Ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա, ՆԸ թիվ 0007:

ՏՈՆՏՈՆ ՍՊԸ-ն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի անդամ է դարձել 2000թ.-ի դեկտեմբերի 20-ին:  Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպե նաև Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.tontoninvest.com: