«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանում ՎՏԲ-ի դուստր բանկ` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ստեղծվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ հիման վրա: Հայխնայբանկը հիմնադրվել է 1923թ. հոկտեմբերի 29-ին, այն ժամանակ, երբ Սովետական Հայաստանում հիմնադրվեցին և գործեցին առաջին պետական խնայողական դրամարկղերը: 1993թ. Հայաստանի Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի որոշումներով Բանկը վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության Պետական մասնագիտացված խնայողական բանկի` Հայխնայբանկի: 2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ  ձեռք է բերել «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս), ինչի արդյունքում «Հայխնայբանկ» ՓԲԸ ներգրավվել է ռուսական ՎՏԲ Բանկ ԲԲԸ դուստր բանկերի շարքերում, և 2006թ. հունիսին ռեբրենդինգից հետո, բանկը վերանվանվանվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի:

ՎՏԲ-Հայաստանկ Բանկը «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի անդամ է դարձել 2009թ.-ի փետրվար 18-ին:  Բանկը  նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր և կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.vtb.am: