«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն` նախկինում «Հայներարտբանկ ՓԲԸ-ն, ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ, իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: 2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի: Բանկի անվանափոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 23.05.2008թ. թիվ 1/506 Ա որոշմամբ:

Բանկը Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ է 2008թ.-ի  հոկտեմբերի 24-ից: Ամերիաբանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.ameriabank.am: