«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերություն

«Կոնվերս Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.` որպես «Հյուսիս - հայկական»  փայատիրական բանկ: 1994 թ. բանկը վերանվանվել է «Կոնվերս բանկ» փայատիրական բանկի, իսկ 1997 թ. բանկը վերակազմավորվել է որպես «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերություն:

Կոնվերս Բանկը 2008թ.-ի դեկտեմբերի 29-ից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ: Բանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր և կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.conversebank.am: