ՀՀ կենտրոնական բանկը և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն, նպատակ ունենալով բարեփոխել բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման ընթացքում մատուցվող ծառայությունների որակը` դրանք համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին, նախաձեռնել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են թողարկողների և արժեթղթերի սեփականատերերի սպասարկման բարելավմանը, իրավունքների առավել արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը:

Շուկայական այս նոր մոդելի գործարկմամբ Դեպոզիտարիայի կողմից տրամադրվող ծառայությունները միջնորդվելու են Հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերությունների կողմից: Հաշվի օպերատորի կարգավիճակը շնորհվում է ՀԿԴ-ի հետ սույն բաժնում ներկայացված համապատասխան պայմանագրի կնքման և նվազազույն տեխնիկական պահանջներին բավարարման, ինչպես նաև ՀԿԴ-ի կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում:

Ստորև ներկայացնում ենք Հաշվի օպերատորի կարգավիճակ ունեցող ընկերությունների ցանկը.

Ցուցադրել ըստ անվանման`

* սահմանափակ իրավասություններով հաշվի օպերատոր

** չի իրականացնում ռեեստրի վարման ծառայությունների միջնորդավորում

Թարմացված է առ` 24.05.2017