«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության լիցենզիա 2005թ. փետրվարի 25-ին:  Բանկի բաժնետոմսերի 80%-ի սեփականատերն է հանդիսանում Վարտան Սիրմակեսը, ով շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, իսկ 20%-ը պատկանում է Վարտան Սիրմակեսի կողմից կառավարվող  «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ» ՍՊԸ–ին:

Արմսվիսբանկը 2007թ.-ի  սեպտեմբերի 14-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Բանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.armswissbank.am: