«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991 թ., որպես «Արմինվեստբանկ» փայատիրական բանկ: Բանկը 2006թ. վերանվանվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի: Բանկը հանդիսանում է ֆինանսական կազմակերպություն, որը կազմավորվել է բնակչությանն ու կազմակերպություններին բանկային և նմանատիպ ծառայություններ մատուցելու նպատակով: 

Հայբիզնեսբանկը 2009թ.-ի փետրվարի 27-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Բանկը նաև դեպոզիտար համակարգի և կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր է, ինչպես նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.armbusinessbank.am: