Կենսաթոշակային համակարգի շրջանակներում Դեպոզիտարիայի կողմից իրականացվող ծառայությունները մատուցվում են Հաշվի օպերատորների, ինչպես նաև «ԻՄ ՀԱՇԻՎ» ծրագրային հավելվածի միջոցով: Մասնակիցները Հաշվի օպերատորների միջնորդությամբ և «ԻՄ ՀԱՇԻՎ» հավելվածի միջոցով իրենց կենսաթոշակային հաշիվների կառավարման մի շարք հնարավորություններ ունեն, մասնավորապես. 

1. Փոփոխել կենսաթոշակային հաշվում առկա անձնական տվյալները,
2. Կատարել կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարչի ընտրություն,
3. Փոխանակել կենսաթոշակային ֆոնդի փայերը,
4. Ստանալ կենսաթոշակային հաշվում արտացոլված տարեկան տվյալների վերաբերյալ հաշվետվություն,
5. Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով ստանալ իրենց կենսաթոշակային հաշվում առկա միջոցները,
6. Փոխանցել իրենց կենսաթոշակային հաշվին առկա միջոցները օտարերկրյա պետությունում գործող իրենց կուտակային կենսաթոշակային հաշվին,
7. Կատարել կենսաթոշակի տեսակի ընտրրություն,
8. Ժառանգել կենսաթոշակային ֆոնդի փայերը,
9. Հրաժարվել/ընդունել կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունը,
10. Ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվի մնացորդի, ինչպես նաև հաշվով գործառնությունների մասին,
11. Ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն կենսաթոշակի տեսակի ընտրության համար:

Վերոնշյալ բոլոր գործառնությունները, բացառությամբ 5-րդ, 6-րդ, 7-րդ, (անուիտետի ձևով կենսաթոշակային վճարումների ստացման տարբերակի ընտրության դեպքում) և 8-րդ գործառնությունների կարող են ներկայացվել ինչպես Հաշվի օպերատորների միջնորդությամբ, այնպես էլ «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով:

Թարմացված է առ` 22.03.2017