Ակտիվ հաշվում առկա արժեղթերի արտաբորսայական փոխանցումը հնարավոր է հետևյալ գործառնությունների տեսակներով.

  • Ազատ առաքում կամ ST փոխանցում, որի դեպքում արժեթղթերի փոխանցման համար անհրաժեշտ է միայն փոխանցող կողմի հանձնարարականը.
  • Ազատ առաքում՝ համաձայնությամբ կամ FOP փոխանցում, որի դեպքում պահաջվում են թե փոխանցող և թե ստացող կողմերից համապատասխան հանձնարարականներ.
  • Առաքում վճարման դիմաց կամ DVP փոխանցում, որի դեպքում դեպքում պահաջվում են թե փոխանցող և թե ստացող կողմերից համապատասխան հանձնարարականներ, իսկ արժեթղթերի փոխանցումը տեղի է ունենում միայն հանդիակաց կողմից միաժամանակ իրականացվող վճարման դիմաց
  • Արժեթղթերի պորտֆելի փոխանցում կամ պորտֆելի փոխանցում, որի միջոցով հաշվետերը հնարավորություն ունի իր հաշվում առկա արժեթղթերի ամբողջ պորտֆելը իր անվամբ Համակարգում բացված մեկ այլ հաշվի.

Արժեթղթերի արտաբորսայական փոխանցման ծառայություններն մատուցումն իրականացվում է մեր գործընկերներ ֆինանսական կազմակերպությունների՝ Հաշվի օպերատորների միջնորդությամբ, որոնց ցանկը հասանելի է այստեղ:

Բորսայում կնքված գործարքների արդյունքում արժեթղթերի փոխանցումը մեկ հաշիվ մյուսին իրականացվում է բորսայի կողմից ՀԿԴ-ին ներկայացված առևտրի վերաբերյալ տվյալների քլիրինգի և վերջնահաշվարկի արդյունքում:

Թարմացված է առ` 02.05.2017