«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից մատուցվող պահառության ծառայություններից կարող են օգտվել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք՝ կնքելով արժեթղթերի պահառության համապատասխան պայմանագիր: Պահառության ծառայությունների մատուցումը միջնորդավորվում է Հաշվի օպերատորի կողմից:

Արժեթղթերի և դրանցով կատարված գործառնությունների հաշվառման համար Կենտրոնական դեպոզիտարիան կամ Հաշվի օպերատորները բացում են արժեթղթերի հաշիվներ:

Դեպոզիտարիայի կողմից՝ Հաշվի օպերատորների միջնորդությամբ Հաշվետերերին մատուցվող ծառայությունները հետևյալն են.

  • Արժեթղթերի հաշվի բացում
  • Արժեթղթերի հաշվի տվյալների փոփոխություն
  • Արժեթղթերի հաշվի փակում 
  • Արժեթղթերի փոխանցմամբ պայմանավորված գործառնություններ.
    - Ազատ առաքում կամ ST փոխանցում,
    - Առաքում վճարման դիմաց կամ DVP փոխանցում,
    - Ազատ առաքում՝ համաձայնությամբ կամ FOP փոխանցում,
    - Արժեթղթերի պորտֆելի փոխանցում կամ պորտֆելի փոխանցում,
    - Կենտրոնական բանկի և Առևտրային բանկի հետ կնքված ռեպո պայմանագրից բխող արժեթղթերի փոխանցում:
  • Արժեթղթերի գրավադրմամբ պայմանավորված գործառնություններ, արժեթղթերի գրավադրման դադարեցում, արժեթղթերի գրավի արտադատական կարգով իրացման ծառայություն
  • Արժեթղթերի կամ արժեթղթերի հաշվի սառեցում և դրա դադարեցում Հաշվետիրոջ հանձնարարականի հիման վրա
  • Բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովում քվեարկելու իրավունքի ժամանակավոր սահմանափակում գրավադրված արժեթղթերի համար

Համապատասխան փաստաթղթերը, ինչպես նաև հանձնարարականները թողարկողների և հաշվետերերի կողմից կարող են ներկայացվել հաշվի օպերատորին յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 09.30-16.00-ն, եթե հաշվի օպերատորի կանոններով այլ ավելի երկար ժամանակահատված սահմանված չԷ:

Հաշվի օպերատորի կողմից հանձնարարականների ներկայացումը Կենտրոնական դեպոզիտարիա, ինչպես նաև գրանցումը իրականացվում է 16.00-17.30: Հաշվի օպերատորը թողարկողներից և հաշվետերերից ստացված հարցումների պատասխանները վերջիններիս կարող է տրամադել հարցման մեջ նշված օրվա դրությամբ՝ հաշվի առնելով և տեղեկացնելով թողարկողին և հաշվետիրոջը այն մասին, որ հարցման ներկայացման օրվա դրությամբ ժամը 10.30-ից մինչև ոչ ուշ, քան ժամը 15.40 Կարգավորվող շուկայի Օպերատորի կանոններով սահմանված կարգով ցուցակված և առևտրի նպատակով արգելադրված արժեթղթերը կգտնվեն արժեթղթերի տեխնիկական հաշվին և չեն արտացոլվի հաշվետիրոջ արժեթղթերի հաշվին:

Լրացուցիչ տեղեկությունները հասանելի են Դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ում:

Թարմացված է առ` 03.12.2019