ՀԿԴ-ն թողարկողներին առաջարկում է վերջիններիս կողմից թողարկված և տեղաբաշխված արժեթղթերի գրանցում ներդրողների արժեթղթերի հաշիվներում: Բացի այդ, թողարկողները հնարավորություն ունեն ՀԿԴ-ում գրանցել իրենց կողմից թողարկված արժեթղթերով կատարված կորպորատիվ գործողությունների (թողարկողի իրավասու մարմնի որոշմամբ կատարված այն գործողություններն են, որոնք տարածվում են թողարկողի տվյալ դասի արժեթղթերի բոլոր սեփականատերերի վրա) արդյունքները, մասնավորապես.

- միաձուլումներ և միացումներ.

- բաժանումներ և առանձնացումներ,

- Արժեթղթերի համախմբում (կոնսոլիդացիա) և բաժանում (սպլիտ)

- Արժեթղթերի անվանական արժեքի փոփոխություն

- Արժեթղթերի փոխարկում այլ դասի արժեթղթերի

- Արժեթղթերի հետգնում և մարում:

Այս խմբի ծառայությունների օգտվելու համար անհրաժեշտ է, որ թողարկողները իրենց կողմից թողարկված արժեթղթերի ռեեստրի վարումը նախապես հանձնեն ՀԿԴ-ին (տես՝ նախորդ կետը): Արժեթղթերի հետգնման կամ ձեռքբերման համար Թողարկողը պարտավոր է Հաշվի օպերատորի միջնորդությամբ կնքել նաև թողարկողի արժեթղթերի պահառության պայմանագիր:

Թարմացված է առ` 28.02.2017