ՀԿԴ-ն թողարկողներին առաջարկում է վերջիններիս կողմից թողարկված արժեթղթերի ռեեստրի վարում, այն է՝ գրանցված սեփականատերերի և նրանց պատկանող արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, պահպանման և տրամադրման ծառայություն: ՀԿԴ-ն իրականացնում է միայն անվանական ոչ փաստաթղթային արժեթղթերի ռեեստրի վարում, ընդ որում՝ արժեթղթերով բոլոր գործառնությունները գրանցվում են ավտոմատացված միասնական համակարգի միջոցով: Ռեեստրավարման ընդունված արժեթղթերին ՀԿԴ-ն անվճար շնորհում է նաև միջազգային տարբերակիչ ծածկագրեր:

ՀԿԴ-ում ռեեստրավարման կարող են հանձնվել հետևյալ տեսակի արժեթղթերը.

- Բաժնային գործիքներ, այդ թվում՝ հասարակ և արտոնյալ բաժնետոմսեր, փայեր, կապիտալում մասնակցություն, շահույթի բաշխման համաձայնություն ենթադրող այլ ֆինանսական գործիքներ.

- Պարտքային գործիքներ, այդ թվում՝ պարտատոմսեր, բանկային վկայագրեր և այլն.

- Այլ ֆինանսական գործիքներ:

Թարմացված է առ` 23.03.2017