Բաժնետիրական ընկերությունը Դեպոզիտարիայի հաճախորդ կարող է դառնալ իր ռեեստրի վարումը Դեպոզիտարիային հանձնելու և ռեեստրի վարման համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով: Այդ գործընթացում Կենտրոնական դեպոզիտարիային Թողարկողի հետ հարաբերություններում ներկայացնում է Հաշվի Օպերատորը:

Արժեթղթերի թողարկողներին Դեպոզիտարիան առաջարկում է հետևյալ ծառայությունները.

1. Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարում եւ պահպանում

Ռեեստրի վարումը Դեպոզիտարիային հանձնելու նպատակով անհրաժեշտ է Դեպոզիտարիայի հետ Հաշվի Օպերատորի միջնորդությամբ կնքել ռեեստրի վարման պայմանագիր (տես պայմանագրի օրինակելի ձևը)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

  • Թողարկողի պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը.
  • Թողարկողի գործադիր մարմնի լիազորությունները հաստատող փաստաթղթի պատճենը.
  • Տեղեկանք արժեթղթերի հավաստագրերի առկայության (տպագրման) մասին.
  • Անվանական արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի (բացառությամբ թողարկված, սակայն դեռևս չտեղաբաշխված արժեթղթերի) փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակները (նշելով տվյալ դասի արժեթղթերի ընդհանուր քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև յուրաքանչյուր սեփականատիրոջը պատկանող (անվանատիրոջ անունով գրանցված) տվյալ դասի արժեթղթերի քանակը): Փաստաթղթային տարբերակը պետք է վավերացված լինի թողարկողի կնիքով (առկայության դեպքում) և ստորագրված՝ գործադիր մարմնի ղեկավարի կողմից: Այն դեպքում, երբ թողարկողի հետ կնքվում է արժեթղթերի այնպիսի դասի պայմանագիր, որի տեղաբաշխումը դեռ չի իրականացվել` այսինքն տվյալ արժեթղթերի դասի սեփականատերեր դեռ չկան, ապա թողարկողը Հաշվի Օպերատորին է ներկայացնում հանձնարարական, որտեղ նշված է թողարկված արժեթղթերի դասը/տեսակը, քանակը, անվանական արժեքը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որը թողարկողը հարկ կհամարի ներկայացնել.
  • Արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի (ԱՄՏԾ) կամ արժեթղթերի նույնականացնող ծածկագրի (ԱՆԾ) շնորհման հայտ 2 օրինակից (այսուհետ՝ Հայտ), որը լրացվում և ներկայացվում է՝ համաձայն Կենտրոնական դեպոզիտարիայի «Արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրի շնորհման» կանոնների.
  • Թողարկողի վճարային գործակալի վերաբերյալ տեղեկություններ, որն իրավասու է թողարկողի անունից կատարելու վճարումներ արժեթղթերի սեփականատերերին (առկայության դեպքում).
  • Հաշվի Օպերատորի կանոններով (առկայության դեպքում) սահմանված այլ լրացուցիչ փաստաթղթեր:

Լրացուցիչ տեղեկությունների համար տես  Դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոններ»-ում:

2. Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված ծառայություններ, այդ թվում`

  • Արժեթղթերի հաշվի բացում
  • Արժեթղթերի հաշվի տվյալների փոփոխություն
  • Արժեթղթերի հաշվի փակում
  • Արժեթղթերի փոխանցմամբ պայմանավորված գործառնություններ
  • Արժեթղթերի գրավադրմամբ պայմանավորված գործառնություններ
  • Արժեթղթերի գրավի արտադատական կարգով իրացման ծառայություն
  • Արժեթղթերի գրավադրման դադարեցում
  • Արժեթղթերի կամ արժեթղթերի հաշվի սառեցում և դրա դադարեցում Հաշվետիրոջ հանձնարարականի հիման վրա
  • Բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովում քվեարկելու իրավունքի ժամանակավոր սահմանափակում գրավադրված արժեթղթերի համար

3. Կորպորատիվ գործողություններով պայմանավորված ծառայություններ, այդ թվում`

  • Ընկերության բաժանում/առանձնացում
  • Ընկերության միացում/միաձուլում
  • Կանոնադրական կապիտալի ավելացում բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացմամբ
  • Կանոնադրական կապիտալի նվազեցում բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ
  • Բաժնետոմսերի համախմբում (կոնսոլիդացիա)
  • Բաժնետոմսերի բաժանում
  • Արժեթղթերի փոխարկում այլ տեսակի/դասի արժեթղթերով
  • Արժեթղթերի հետգնում/ձեռքբերում
  • Արժեթղթերի մարում
  • Կորպորատիվ գործողության իրականացման արդյունքում առաջացած կոտորակային արժեթղթերի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրում
  • Ծանուցում կորպորատիվ գործողության իրականացման արդյունքում առաջացած կոտորակային արժեթղթերի գրանցված սեփականատերերին (անվանատերերին)

4. Գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրում

5. Գործառնությունների և այլ տեղեկությունների մասին տեղեկանքների տրամադրում

6. Լրացուցիչ ծառայություններ

Դեպոզիտարիան նախատեսում է իր հաճախորդներին մատուցել լրացուցիչ նոր ծառայություններ, որոնք մշակվում են առավելապես հաճախորդների պահանջները բավարարելու նպատակով:

Ուշադրություն. Հաճախորդների կողմից Դեպոզիտարիայի հանդեպ ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու հետևանքում առաջանում են պատասխանատվության միջոցներ, Դեպոզիտարիայի «Սակագների մասին» կանոնների և Դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրերին համապատասխան: Ծառայությունների սակագների մասին կարող եք տեղեկանալ Դեպողիտարիայի Սակագների մասին կանոններից:

Թարմացված է առ` 19.06.2017