«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ Դիտորդ խորհուրդը նշանակվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից և բաղկացած է Նախագահից և երկու անդամից: Դիտորդ խորհուրդը սահմանում է ընկերության ընդհանուր ռազմավարությունն ու քաղաքականությունը և իրավասու է որոշումներ կայացնել դրանց առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառայությամբ այն հարցերի, որոնց քննարկման և հաստատման բացառիկ իրավունքն օրանսդրությամբ վերապահված է բաժնետերերի ընդհանուր ժողովին: ՀԿԴ Դիտորդ խորհուրդը հաստատում է նաև ՀԿԴ կանոնները:

Հայկ Եգանյան, Հայաստանի ֆոնդային բորսա

Խորհրդի անդամ

07.09.1984

Հայկ Եգանյանը ստանձնել է հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնը 2017թ.-ի հուլիսի 19-ին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2006թ.-ին որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ, այնուհետև 2007-2010թթ․ ստեղծել ու ղեկավարել է Արժեթղթերով գործառույթների վարչությունը՝ համակարգելով առաջնային հրապարակային առաջարկի նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակում կազմակերպել է Հայաստանում առաջին հանրային պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը։

2010-2013թթ.-ին Հայկ Եգանյանն աշխատել է Լոնդոնում մասնավոր բանկային ծառայությունների ոլորտում և զուգահեռաբար հանդիսացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդատու` կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված միջազգային կառավարիչների գործարար հարաբերությունների զարգացման գծով: Շարունակելով խորհրդատվական գործունեությունը՝ 2013-2016թթ. եղել է ՀՀ Կենտրոնական բանկի Նախագահի խորհրդական, իսկ 2016-2017 թթ.-ին եղել է Հայաստանի ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի անդամ:

Միջնակարգ կրթությունը ստացել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանում` ստանալով ֆինանսական տնտեսագիտության բակալավրի աստիճան: Այնուհետև ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Լոնդոնի Կայսերական քոլեջում (London Imperial College)։

Կարդալ ավելին
previous members of supervisory board
Թարմացված է առ` 19.03.2019