Վահան Ստեփանյան, Տնօրեն

25-02-1975

Վահան Ստեփանյանը ՀԿԴ Տնօրեն է հանդիսանում 2006 թվականի ապրիլից: Գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, նա աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում (1998-1999), այնուհետև տեղափոխվել ՀՀ Արժեթղթերի հանձնաժողով` անմիջականորեն մասնակցելով ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգի ձևավորմանը:

Վահան Ստեփանյանը ՀԿԴ Տնօրեն է հանդիսանում 2006 թվականի ապրիլից: Գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, նա աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում (1998-1999), այնուհետև տեղափոխվել ՀՀ Արժեթղթերի հանձնաժողով` անմիջականորեն մասնակցելով ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգի ձևավորմանը: 2001 թվականից պրն Ստեփանյանն աշխատել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում`սկզբում որպես Ներդրողների հետ հարաբերությունների բաժնի պետի, այնուհետև զբաղեցնելով Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Կարդալ ավելին

Վաչիկ Գևորգյան, CFA, Դեպոզիտար համակարգի սպասարկման դեպարտամենտի ղեկավար

22-10-1987

Վաչիկ Գևորգյանը ՀԿԴ-ում աշխատում է 2013 թվականի մարտից, համակարգելով արժեթղթերի գրանցման և վերջնահաշվարկի նոր համակարգի ներդրումը և զարգացումը: Պրն Գևորգյանը իր կարիերան սկսել է որպես ֆինանսական վերլուծաբան Արմսվիսբանկ ՓԲԸ-ի Ներդրումային, այնուհետև Նախագծերի ֆինանսավորման բաժնում:

Վաչիկ Գևորգյանը ՀԿԴ-ում աշխատում է 2013 թվականի մարտից, համակարգելով արժեթղթերի գրանցման և վերջնահաշվարկի նոր համակարգի ներդրումը և զարգացումը: Պրն Գևորգյանը իր կարիերան սկսել է որպես ֆինանսական վերլուծաբան Արմսվիսբանկ ՓԲԸ-ի Ներդրումային, այնուհետև Նախագծերի ֆինանսավորման բաժնում: 2011թ.-ից նա աշխատել է ՀՀ ԿԲ-ի Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչությունում որպես հետազոտող:

Պրն. Գևորգյանը ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ֆինանսական ֆակուլտետը և տնտեսագիտության թեկնածու է:

Կարդալ ավելին

Տիգրան Պետրոսյան, Կենսաթոշակային համակարգի սպասարկման դեպարտամենտի ղեկավար

22-01-1976

Տիգրան Պետրոսյանը ՀԿԴ-ում աշխատում է 2012 թվականի հուլիսից, համակարգելով կենսաթոշակային բարեփոխումների սպասարկման հետ կապված բոլոր աշխատանքները: Կենտրոնական դեպոզիտարիայի համար սա նոր գործառույթ է, որն ուղղված է Հայաստանում ներդրվելիք կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման աջակցմանը և կենսաթոշակային հաշիվների սպասարկմանը:

Պրն Պետրոսյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թվականին` ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարությունում (ներյակումս՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն), զբաղեցնելով նախ Իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի, Գլխավոր մասնագետի պաշտոնները, այնուհետև ղեկավարել է Ռազմաարդյունաբերության բաժինը, իսկ 2011թ.-ից՝ Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչոթյունը:

Պարոն Պետրոսյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետը և վերապատրաստվել է նաև Ջորջիայի Համալսարանում (ԱՄՆ):

Կարդալ ավելին

Ռուզաննա Նաղաշյան, Գլխավոր հաշվապահ

Ռուզաննա Նաղաշյանը ՀԿԴ-ի գլխավոր հաշվապահն է 2005թ.-ից: Նա համակարգում է ընկերության հաշվապահական հաշվառուման հետ կապված բոլոր հարցերը, այդ թվում` ֆինանսական վերահսկողությունը և հաշվետվական գործընթացի կազմակերպումը:

Տիկին Նաղաշյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1985թ.-ին` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` որպես ինժիներ-տեխնոլոգ: 1998թ.-ից անցել է աշխատանքի «Ազգային կենտրոնացված ռեեստր» ՊՁ -ում, որը հետագայում վերակազմավորվել է  «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի :

Տիկին Նաղաշյանն ավարտել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (ներկայումս` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան):

Կարդալ ավելին
Թարմացված է առ` 27.06.2017