Ստորև ներկայացված են Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի ձևավորման և զարգացման հիմնական փուլերը, ինչպես նաև վերջինիս գործունեության ընթացքում գրանցված նշանակալի իրադարձությունները:

Նոր, ժամանակակից համակարգի շնորհիվ ֆիզիկական անձինք հնարավորություն են ստանում առցանց (on-line) եղանակով պետական պարտատոմսեր ձեռքբերել անմիջապես պետությունից: Առցանց (on-line) համակարգին զուգահեռ գործելում են նաև ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառու համակարգի սպասարկման կետերը, որտեղ ներդրողները կարող են անցանց կերպով (off-line) ստանալ առցանց համակարգի կողմից առաջարկվող ծառայություններն, ինչպես նաև գրանցվել առցանց համակարգում, եթե չունեն ID քարտ:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ:

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Deutsche Börse Group-ի արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիան` Clearstream-ը, կնքեցին ՀԿԴ-ում Clearstream-ի անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր:

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի և Արժեթղթերի հանրապետական կենտրոնական դեպոզիտարիայի (Բելառուսի) միջև կնքվել է օտարերկրյա անվանատիրոջ երկկողմանի հաշիվների բացման պայմանագիր:

Թարմացված է առ` 24.05.2017