Ի՞ՆՉ Է ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Կուտակային կենսաթոշակային համակարգի յուրաքանչյուր մասնակից տարին մեկ անգամ կարող է անվճար ստանալ իր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ մանրամասն տեղեկություն: Մենք այդ տեղեկությունը Ձեզ ենք ուղարկում չորս աղյուսակից բաղկացած տարեկան հաշվետվության տեսքով։

Աղյուսակ 1. Ձեր տվյալները

                         

Առաջին աղյուսակում կարող եք տեսնել Ձեր անձնական տվյալները, որտեղ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անձնական տվյալները փոփոխելու դիմում Հաշվի օպերատոր հանդիսացող բանկում կամ ՀայՓոստի բաժանմունքներում։ Անձնական տվյալների փոփոխություն կարող եք կատարել նաև Իմ հաշիվը կայքէջի միջոցով։

Աղյուսակ 2.Ամփոփ տեղեկատվություն

                       

Տարեկան հաշվետվության երկրորդ աղյուսակում  ներկայացված է ամփոփ տեղեկություն Ձեր ակտիվ ֆոնդի, ֆոնդի եկամտաբերության, ֆոնդի կառավարչի մասին։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի ֆոնդերի կատարողականին կարող եք հետևել այստեղ, իսկ ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ֆոնդի կառավարչի ֆոնդերի կատարողականին՝ այստեղ։

Աղյուսակ 3 և 4.Ձեր կուտակային հատկացումները և Ձեր ֆոնդի եկամտաբերությունը

Տարեկան հաշվետվության երրորդ ու չորրորդ աղյուսակները ներառում են ավելի մանրամասն տեղեկություն Ձեր օգտին կատարած կուտակային հատկացումների, ֆոնդերի փայերի և ֆոնդի/ֆոնդերի եկամտաբերության մասին։

                

Ձեր օգտին վճարումն ուշացնելու դեպքում գործատուն պարտավորվում է վճարել ժամանակին չմուծված կուտակային հատկացման գումարի 0․075%-ը։ Այդ գումարն ավելանում է Ձեր կենսաթոշակային հաշվին։

                

Ֆոնդի փայն արժեթուղթ է, որը հավաստում է որ դուք հանդիսանում եք կենսաթոշակային ֆոնդի փայատեր: Ֆոնդի փայը ձեռք է բերվում կենսաթոշակային ֆոնդին կատարված հատկացումների հաշվին: Oրինակ` եթե հատկացումների մեծությունը 15 000 դրամ է, իսկ 1 փայի արժեքը 1500 դրամ, ապա Դուք ձեռք կբերեք 10 փայ:

Իսկ փայի արժեքը հաշվարկվում է հետևյալ եղանակով`

                

Ինչպե՞ս ստանալ տարեկան հաշվետվություն

Ոչ միայն տարեկան, այլ նաև եռամսյակային հաշվետվություններ ստանալու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումը՝ այցելելով Հաշվի օպերատոր հանդիսացող բանկ կամ ՀայՓոստի բաժանմունք կամ առցանց՝ Իմ հաշիվը կայքէջի միջոցով։

Տարեկան և եռամսյակային հաշվետվությունների մասին կարող եք իմանալ ավելին Հաշվետվությունների տրամադրում բաժնում։

Ունե՞ք այլ հարցեր

Ձեր կենսաթոշակային հաշվի եռամսյակային կամ տարեկան հաշվետվության հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +374 60 61 55 55 ներքին 132 կամ 134  կամ գրել pension.report@amx.am էլ․փոստին:

Թարմացված է առ` 06.03.2019