2014թ.-ից Հայաստանում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը:

ՀՀ Կառավարության և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ միջև կնքված պայմանագրի համաձայն Դեպոզիտարիան իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթը նույնպես վերապահված է  Դեպոզիտարիային:

Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում  են «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ Կայուն Եկամտային(FIX), Պահպանողական(CON) և Հավասարակշռված(BAL):

Վերոնշյալ ֆոնդերի ակտիվների ընդհանուր կառուցվածքը 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ներկայացված է ստորև.

 

 

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ ՆԱԵՎ, ՈՐ

ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ԱՆՈՒՆԻՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ՝ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ:

- Մասնակիցը կարող է ընտրել նոր կենսաթոշակային ֆոնդ և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ՝ իր հետագա կուտակային վճարները ուղղելով նույն կամ նոր կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կենսաթոշակային ֆոնդի: 

- Կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում կատարելով՝ մաասնակիցը հաշվում առկա փայերը (կամ դրանց մի մասը) փոխանակում է նոր ֆոնդի փայերով: Նշված դեպքում մասնակցի հետագա վճարները շարունակվում են ուղղվել ֆոնդի/ֆոնդի կառավարչի ընտրության դիմումում նշված ֆոնդի փայերի ձեռք բերմանը: Լրացնելով նաև ֆոնդի/ֆոնդի կառավարչի ընտրության դիմում՝ մասնակիցը կարող է նաև հետագա վճարները ուղղել նոր ֆոնդի փայերի ձեռք բերմանը:

- Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը հնարավորություն ունի տարեկան մեկ անգամ անվճար ստանալ իր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն՝ ներկայացնելով կենսաթոշակային հաշվում արտացոլված տարեկան տվյալների /նախորդ տարվա տարեկան հաշվետվության/ ստանալու մասին դիմում: Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար նշված դիմումը լրացվում է մեկ անգամ և հետագա տարիներին մասնակիցը շարունակում է ստանալ էլեկտրոնային հաշվետվություն, իսկ թղթային եղանակով ստանալու համար մասնակիցը յուրաքանչյուր տարի պետք է լրացնի տվյալ դիմումը:

- Ժառանգի կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կենսաթոշակային միջոցների ժառանգության ձևակերպման համար հիմք է հանդիսանում նոտարի կողմից տրամադրված ժառանգության վկայագիրը, որը կազմվում է նոտարի կողմից կատարված հարցման հիման վրա: Նոտարի հարցումը Դեպոզիտարիա է ներկայացվում նոտարի կողմից, հաշվի օպերատորի միջնորդությամբ և ժառանգի կամ վերջինիս լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ,որին էլ Դեպոզիտարիան տրամադրում է հարցման պատասխանը: 
 


Կենսաթոշակային բարեփոխումների մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու, համար կարող եք այցելել հետևյալ տեղեկատվական կայքերը`

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն - www.epension.am,

Ֆինանսներ բոլորի համար - www.abcfinance.am.

Թարմացված է առ` 26.02.2018