Կատեգորիա: Հայտարարություններ

Գլխավոր տնօրենի ուղերձը՝ COVID-19-ի և նրա ազդեցությունների վերաբերյալ

02.04.2020

COVID-19-ի արագ տարածումը աշխարհի վրա թողել է նախադեպը չունեցող ազդեցություն հատկապես մի շարք ոլորտների վրա, որոնցից մեկն էլ ֆինանսական շուկան է։
Այժմ մենք անցնում ենք բարդ ժամանակների միջով, որն իր հետ բերում է նոր մարտահրավերներ։ Բայց որքան էլ իրավիճակը ծանր լինի, մենք պետք է մտածենք, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ իրականացնել մեր աշխատանքային միջավայրում և թե ինչը պետք է դառնա առաջնահերթություն կազմակերպության համար։ Մեզ համար առաջնային է կազմակերպության նվիրումը աշխատակիցների և գործընկերների ապահովությանը, որի համար էլ նախաձեռնել ենք հետևյալ նախազգուշական քայլերը․

  • Կազմակերպության գրասենյակի ախտահանում, պաշտպանիչ դիմակների, ձեռնոցների և հիգիենայի պահպանման այլ իրերի ապահովում
    • Աշխատակիցների մեծամասնության համար հեռավար աշխատանքի կազմակերպում և անհատական համակարգիչների տրամադրում
    • Վճարովի կարանտինային շրջան աշխատակիցների համար, որոնք վերադարձել են արտասահմանից
    • Հաճախորդների և գործընկերների հետ հանդիպումները տեղափոխվել են էլեկտրոնային հարթակ
    • Ներդրվել է ճկուն աշխատանքային ժամերի և հերթափոխով աշխատելու համակարգ
    • Մարդկային ռեսուրսների բաժինը պարբերաբար կազմակերպում է կրթական նյութեր և դասեր COVID-19-ի ազդեցությունից պաշտպանվելու համար


Մեր աշխատակիցների հեռավար և անխափան աշխատանքի համար ուղղված են բոլոր ռեսուրսները, որի շնորհիվ մեր թիմը շարունակում է ապահովել ծառայությունների նույն որակը։ Հետևաբար մեր գործընկերների և հաճախորդների հետ ամենօրյա աշխատանքը շարունակվում է նույն տեմպով և նվիրվածությամբ, միայն թե էլեկտրոնային հարթակում։ Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը ավելի է հեշտացել էլեկտրոնային ստորագրության և այլ հարմարությունների ստեղծման շնորհիվ։
Այս տարի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան սկսել է արդիականացման նոր փուլ։ Մենք մշակում ենք Դեպոզիտարիայի բջջային հավելված, որը կապահովի ուղիղ հասանելիություն դեպոզիտար ծառայություններին։ Մենք ստեղծել ենք համագործակցության նոր ուղիներ միջազգային գործընկերների հետ, ստանձնել ենք 2020 թվականի Եվրասիական ազգային դեպոզիտարիաների ասոցիացիայի նախագահությունը և հետևաբար նաև այս տարի հանձն ենք առնելու հյուրընկալել AECSD միջազգային ամենամյա կոնֆերանսը։

Չնայած փոփոխվող աշխարհի մարտահրավերներին, մենք կշարունկենք հետևել մեր սկզբունքներին և աշխատելաոճին՝ համապատասխան կազմակերպության ռազմավարության։


Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին
1996-ից՝ իր հիմնադրման պահից ի վեր ՀԿԴ-ն բաժնետիրական ընկերություններին տրամադրել է ռեեստրի վարման, իսկ այլ իրավաբական անձանց և անհատներին`
արժեթղթերով հաշիվների բացման և վարման ծառայություններ: ՀԿԴ-ի զարգացման հետ մեկտեղ՝ մեր հաճախորդների թիվը շարունակաբար աճել է: Ներկայում Դեպոզիտարիան
վարում է ավելի քան 2,600 բաժնետիրական ընկերության ռեեստրեր և սպասարկում է արժեթղթերի ավելի քան 113,000 հաշիվ:

ՀԿԴ-ի առաքելությունն է ներդնել միջազգային դեպոզիտար լավագույն փորձը և մատուցել ծառայությունների ամբողջական փաթեթ հայաստանյան ու օտարերկրյա
գործընկերներին՝ իրար կապելով տարածաշրջանի տնտեսությունները։
Մենք մատուցում ենք քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային
գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային
կենսաթոշակային ֆոնդերի պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

Համագործակցելով մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հետ՝ մենք տրամադրում ենք բարձրակարգ միջսահմանային վերջնահաշվարկի ու պահառության
ծառայություններ՝ կապելով հայաստանյան և միջազգային կապիտալի շուկաները:



Թարմացված է առ` 30.04.2020