Կատեգորիա: Հայտարարություններ

Դայմենշնը դարձել է ՀԿԴ հաշվի օպերատոր

05.02.2019

«Դայմենշն» ՓԲԸ-ն դարձել է Հայաստանի կենտրոնական դեպոզիատարիայի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի օպերատոր։ Հաշվի օպերատորը դեպոզիտարիայի կողմից առաջարկվող ծառայությունների միջնորդ է հանդիսանում։

Հաշվի օպերատորի կարգավիճակը շնորհվում է ՀԿԴ-ի հետ  համապատասխան պայմանագրի կնքման և նվազազույն տեխնիկական պահանջներին և կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում:

Թարմացված է առ` 05.02.2019