Կատեգորիա: Կենսաթոշակային համակարգ

ՀԻՇԵՑՈՒՄ՝ 2015թ.-ի կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվությունները ստանալու վերաբերյալ:

19.01.2016

2015 թվականի կենսաթոշակային անհատական հաշվիների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2016թ. հունվարի 30-ը «ԻՄ ՀԱՇԻՎԸ» համակարգի կամ կենսաթոշակային համակարգի Հաշվի օպերատորների միջոցով պետք է «Կենսաթոշակային հաշվում արտացոլված տարեկան տվյալների ստացման մասին (նախորդ տարվա տարեկան հաշվետվություն)» դիմում ներկայացնեն Դեպոզիտարիային՝ նշելով հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` թղթային կամ էլեկտրոնային:

Տեղեկատվությունը տրամադրվում է անվճար միայն տարին մեկ անգամ:

Եթե մասնակիցը չի ներկայացրել վերոնշյալ դիմումը, ապա հաշվետվությունը նրան ուղարկվում է միայն առաջին տարվա համար թղթային տարբերակով, իսկ հետագա տարիների համար չի ներկայացվում: 

Նշենք նաև, որ հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար նշված դիմումը լրացվում է մեկ անգամ և հետագա տարիներին մասնակիցը շարունակում է ստանալ էլեկտրոնային հաշվետվությունը, իսկ թղթային եղանակով ստանալու համար մասնակիցը յուրաքանչյուր տարի պետք է լրացնի տվյալ դիմումը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ավելին իմանալու համար կարող եք այցելել մեր կայքի «Կուտակային Կենսաթոշակային Համակարգ» բաժին:

Թարմացված է առ` 29.03.2017