Կատեգորիա: Հայտարարություններ

«Հատուկէլեկտրամոնտաժ» ԲԲԸ -ն դիմել է Դեպոզիտարիային «Արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման պայմանագիր»-ը լուծելու համար:

04.05.2011

Հայտնում ենք, որ 03.05.2011թ.-ին «Հատուկէլեկտրամոնտաժ» ԲԲԸ -ն (այսուհետ` Թողարկող) դիմել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիային` վերջինիս և Թողարկողի միջև 24.08.1999թ. կնքված «Արժեթղթերի (հասարակ անվանական բաժնետոմսերի) սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման պայմանագիր»-ը լուծելու համար:

Հիմք ընդունելով Դեպոզիտարիայի «Կենտրոնացված ռեեստրի վարման և պահառության կանոնակարգ»-ի 34-րդ գլխի 34.1. կետի պահանջները Դեպոզիտարիայից Թողարկողին ռեեստրի փոխանցումն կիրականացվի Պայմանագրի դադարեցման մասին դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Թարմացված է առ` 07.03.2017