Կատեգորիա: Կենսաթոշակային համակարգ

Տեղեկացում

07.03.2014

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարգելի մասնակից,

Տեղեկացնում ենք, որ Ձեր կուտակային վճարը (ներառյալ պետության մասը) փոխանցվել է եւ մասնակիցների ռեեստր վարողի («Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ) մոտ Ձեզ համար բացվել է կենսաթոշակային հաշիվ:

Դուք հնարավորություն ունեք ընտրելու որևէ կենսաթոշակային ֆոնդ և/կամ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ` ներկայացնելով «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու» դիմում, որի արդյունքում Ձեր գումարները կփոխանցվեն Ձեր կողմից ընտրված ֆոնդի հաշվին:
Ընտրությունը կարող եք կատարել՝
- Դիմելով կենսաթոշակային համակարգի Հաշվի օպերատորներին, որոնց ցանկը հասանելի է այստեղ, կամ
- epension.am կայքի Իմ հաշիվը ինտերնետային էջի միջոցով:
Ձեր կողմից ընտրություն չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստր վարողը համակարգչային ծրագրային մոդուլի միջոցով, պատահականության սկզբունքով, Ձեզ համար կընտրի որևէ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պահպանողական ֆոնդը, որին կփոխանցվեն Ձեր գումարները:

Թարմացված է առ` 29.03.2017