Կատեգորիա: Կենսաթոշակային համակարգ

Տեղի է ունեցել Առաջին Տարեկան Կենսաթոշակային Կոնֆերանսը

19.12.2011

Ս.թ. դեկտեմբերի 16 տեղի է ունեցել Առաջին Տարեկան Կենսաթոշակային Կոնֆերանսը, որը կազմակերպվել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոնի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ ծրագրի աջակցությամբ: Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան հանդես է եկել որպես Կոնֆերանսի համակազմակերպիչ:

Կոնֆերանսին մասնակից էին ՀՀ Կառավարության, բանկերի, ապահովագրական ընկերություններին, գործարար միավորումների և այլ շահագրգիռ ընկերությունների ավելի քան 200 ներկայացուցիչ: Կոնֆերանսի նպատակն էր ամփոփել կատարված աշխատանքները և կենսաթոշակային բարեփոխումների իրականացման արդյունքները և ներկայացնել 2012թ. ծրագրերը:

Կոնֆերանսի համակազմակերպիչներն էին ՀՀ Կենտրոնական Բանկը, ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան: Կոնֆերանսին մասնակցեցին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ Ջաթինդեր Չիման: Սույն Կոնֆերանսը առաջինն էր ամենամյա միջոցառումների շարքում՝ հաջորդը տեղի է ունենալու 2012թ. դեկտեմեր ամսին:

Թարմացված է առ` 29.03.2017