Կատեգորիա: Բորսա

"ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ" ՓԲԸ-ն դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ

26.02.2009

26.02.2009թ.-ից "ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ" ՓԲԸ-ն դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ:Բորսայի անդամի կարգավիճակը բանկին հնարավորություն է տալիս առեւտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, ՌԵՊՈ պայմանագրերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը ստեղծվել է 1996թ.-ին` Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում եւ ներկայումս ունի հինգ մասնաճյուղ Երեւանում եւ 29 մասնաճյուղ ՀՀ մարզերում: 31.12.2008թ.-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 26 մլրդ ՀՀ դրամ, իսկ ակտիվների ընդհանուր մեծությունը կազմել է 123.8 մլրդ ՀՀ դրամ: Բանկի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել նրա www.acba.am ինտերնետային կայքը:

Թարմացված է առ` 23.02.2017