Կատեգորիա: Միջոցառումներ

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստանձնել է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) նախագահությունը․ համագործակցության հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի հետ

28.11.2019

Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիան (AECSD) համագործակցության հուշագիր կնքեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի հետ։ 

Միջոցառմանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը, ով նախագահում է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիան։ 

 «Համագործակցության հուշագրի ստորագրումը կդառնա սկզբնակետ երկու կառույցների միջև հետագա հարաբերությունների ձևավորման հարցում։ Ընդհանուր ծրագրերի վրա միասին աշխատելով՝ մենք կունենանք նշանակալի ներդրում 

Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներում»,- ասաց Վահան Ստեփանյանը։

Անդրադառնալով համագործակցության հուշագրի կնքմանը՝ Տիմուր Ժակսիլիկովը նշեց․ «Տնտեսական շուկայի զարգացումն ու ծաղկումը հնարավոր է միայն 

լավ համակարգված միասնական աշխատանքի շնորհիվ։ AECSD-ի և Ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի միջև համագործակցությունը կօգնի 

արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքային զարգացմանը եվրասիական տարածաշրջանում և կստեղծի համապատասխան ֆինանսական ծառայություններ»։

Կողմերը կարևորեցին միացյալ ուժերով հանդես գալը և համագործակցության շրջանակն ընդլայնելը եվրասիական ինտեգրման, արժեթղթերի շուկայի միասնական ենթակառուցվածք ստեղծելու և նոր ֆինանսական տեխնոլոգիաներ ներդնելու տեսանկյունից։ Այդ գործընթացներում

առաջնային դեր ունեն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների դեպոզիտարիաները։

Նշենք, որ Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի ամենամյա միջազգային համաժողովը 2020 թվականի սեպտեմբերին տեղի է ունենալու Հայաստանում։

Թարմացված է առ` 14.01.2020