Կատեգորիա: Կենսաթոշակային համակարգ

Ընտրե՛ք կենսաթոշակային ֆոնդ՝ Ձեր ֆոնդի փայերի թողարկման գործընթացը ևս 30 օրով չհետաձգելու նպատակով

28.09.2018

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան պատրաստվում է իրականացնել փայերի թողարկում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար: Մենք առաջարկում ենք այն մասնակիցներին, ովքեր չունեն ընտրված կենսաթոշակային ֆոնդ իրականացնել կենսաթոշակային ֆոնդի ընտրություն՝ Ձեր կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկման գործընթացը ևս 30 օրով չհետաձգելու նպատակով:

Օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն՝ Դեպոզիտարիայի կողմից գումարները ստանալու պահին, եթե Դուք չեք ունենում ընտրված կենսաթոշակային ֆոնդ, ապա համակարգը գումարները ստանալուց 30 օր հետո Ձեր փոխարեն ընտրում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը, որից հետո միայն կկազմկերպվի փայերի թողարկումը, և տվյալ ֆոնդի ձեռքբերված փայերը կարտացոլվեն Ձեր կենսաթոշակային հաշիվներին:

Ուստի, առաջարկում ենք Ձեզ, եթե չունեք ընտրված կենսաթոշակային ֆոնդ, իրականացնել կենսաթոշակային ֆոնդի ընտրություն՝ Ձեր կենսաթոշակային ֆոնդի փայերի թողարկման գործընթացը ևս 30 օրով չհետաձգելու նպատակով:   

Ֆոնդի ընտրություն կատարելու համար այցելե՛ք Կենսաթոշակային հաշվի օպերատորի մոտակա գրասենյակ (Հաշվի օպերատորների ցանկ) կամ մուտք գործե՛ք Իմ հաշիվը կայքէջ:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 (10) 54 33 21 ներքին 134 հեռախոսահամարով:

Թարմացված է առ` 28.09.2018