Կատեգորիա: Կենսաթոշակային համակարգ

«Իմ hաշիվը» կայքէջ․ ինչպե՞ս կառավարել կուտակային կենսաթոշակային հաշիվը

26.09.2018

Իմ hաշիվը կայքէջի միջոցով կարող եք առցանց ստուգել ու կառավարել Ձեր կենսաթոշակային հաշիվը։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որպես մասնակիցների ռեեստրավար, կուտակային կենսաթոշակային համակարգի յուրաքանչյուր մասնակցի համար բացում է առանձին հաշիվ։ Եթե համակարգի մասնակից եք, ապա Ձեր անվամբ ունեք հաշիվ, որտեղ կգտնեք տեղեկություն Ձեր կուտակային հատկացումների ու դրանց հաշվին ձեռք բերված ֆոնդերի փայերի և Ձեր պորտֆելի եկամտաբերության մասին:

Կենսաթոշակային հաշվին հետևելով՝ Դուք կտեսնեք Ձեր գործատուի փոխանցումները, պետության համաֆինասավորումը, կհետևեք միջոցների շարժին և պորտֆելի եկամտաբերությանը, ինչպես նաև կարող եք փոխանակել փայեր կամ փոխել ակտիվ ֆոնդը և/կամ կառավարչին:

Այժմ հաշիվը կարող եք ստուգել մի քանի եղանակով՝

check funded pension online

Ձեր հաշիվն առցանց ստուգելու ու դիմումներ ներկայացնելու համար այցելե՛ք Իմ hաշիվը կայքէջ: Ձեզ անհրաժեշտ է նույնականացման քարտ՝ իր ակտիվացրած PIN ծածկագրով, և քարտը կարդացող սարք: Եթե նույնականացման քարտի հետ չեք ստացել ծածկագիր, պետք է դիմեք համապատասխան անձնագրային ծառայություններին։

Ակտիվացրե՛ք նույնականացման քարտի PIN ծածկագիրը

Նույնականացման քարտի ծածկագիրն ակտիվացնելու համար այցելե՛ք ekeng.amԷլեկտրոնային ստորագրություն բաժինը, այնուհետև Ինչպես ակտիվացնել բաժինը և ներբեռնե՛ք ու տեղադրե՛ք Cryptocard Suite Manager ծրագրի՝ ձեր համակարգչի չափանիշներին համապատասխան տարբերակը: Պետք է հիշել, որ տարեկան վճարը վերաբերում է ոչ թե ծածկագրի, այլ էլեկտրոնային ստորագրության ակտիվացմանը։

Այնուհետև քարտ կարդացող սարքը միացրե՛ք համակարգչին և նույնականացման քարտը տեղադրե՛ք սարքի մեջ: Բացե՛ք CryptoCard Suite Manager ծրագրի պատուհանը, որտեղ կհայտնվեն հետևյալ տողերը՝ ARMID (AuthPIN) և  ARMID (SignPIN), որոնք պետք է ակտիվացնել:

Մոնիտորի ներքևի աջ անկյունում կբացվի նոր պատուհան՝ ակտիվացված քարտի անուն-ազգանվամբ և հանրային ծառայության համարանիշով:

Ծածկագրի ակտիվացման հետ կապված հարցերի դեպքում դիմե՛ք ԷԿԵՆԳ-ի թիմին +374 60 464 504 հեռախոսահամարով:

Մու՛տք գործեք Իմ hաշիվը կայքէջը

Իմ հաշիվը կայքէջ մուտք գործելու համար վեբ բրաուզերը (դիտարկիչը) բացծված վիճակում համակարգչին անհրաժեշտ է միացնել նույնականացման քարտը կարդացող սարքը, որից հետո սարքի մեջ տեղադրել քարտը: Քարտը տեղադրելուց հետո անհրաժեշտ է սպասել, որպեսզի մոնիտորի ներքևի աջ անկյունում հայտնվի հետևյալ հաղորդագրությունը`

activate id card

Ցանկալի է օգտագործել Google Chrome կամ Internet Explorer դիտարկիչները: Mozilla Firefox դիտարկչի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ են դիտարկչի լրացուցիչ կարգաբերումներ:

Սեղմե՛ք Նույնականացման քարտ դեղին կոճակն, ինչից հետո կբացի հետևյալ պատուհանը՝

pension account online

Ընտրե՛ք անուն-ազգանվամբ հաղորդագրությունը և սեղմե՛ք OK, այնուհետև բացված CryptoTech CSP պատուհանում մուտքագրե՛ք նույնականացման քարտի PIN ծածկագիրը և սեղմե՛ք OK՝

pension accont online_2

Այս պարզ քայլերի հերթականությունը պահպանելով՝ Դուք մուտք կգործեք Ձեր կենսաթոշակային հաշիվ՝

funded pension online

Կառավարե՛ք Ձեր կենսաթոշակային հաշիվն առցանց

Մնացորդն ու մուտքերը ստուգելուց բացի՝ Իմ հաշիվը կայքէջի միջոցով կարող եք առցանց կառավարել Ձեր կենսաթոշակային հաշիվը: Այստեղ կգտնեք մի շարք ձևաթղթեր, որոնք լրացնելով կարող եք առցանց դիմել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային մի շարք գործողությունների համար՝

  • Անձնական տվյալների փոփոխություն
  • Կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրություն
  • Կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում
  • Կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացում (նախորդ տարվա տարեկան հաշվետվության և եռամսյակային հաշվետվություն)
  • Կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունից հրաժարվել/ընդունել

Այստեղ է հասանելի նաև հետևյալ տեղեկությունը՝

  • Ձեր կենսաթոշակային հաշվով գործառնությունների մասին տեղեկանք
  • Ձեր կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվություն
  • Ձեր պորտֆելի եկամտաբերություն
  • Ձեր կուտակումները գրաֆիկի տեսքով
  • Ձեր գործողությունների պատմություն
  • Լրացված դիմումների ցանկ          

Իմ հաշիվը կայքէջի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար ներբեռնե՛ք օգտագործողի ուղեցույցը։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 60 61 55 55 ներքին 111 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն pension.report@amx.am հասցեին:

Թարմացված է առ` 21.01.2019