Կատեգորիա: Դեպոզիտարիա

Էլ․ քվեարկության ծրագրի առաջարկների ներկայացման հարցում

25.05.2018

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հայտարարում է մրցույթ էլեկտրոնային քվեարկության համար նախատեսված վեբ ծրագրի ստեղծման և մշակման ծառայություններ իրականցնող անհատի կամ կազմակերպության ընտրության նպատակով։

Ծրագրի նպատակն է ստեղծել վեբ ծրագիր Դեպոզիտարիայի հաճախորդների (հիմնականում բաժնետիրական ընկերությունների) համար, որը հնարավորություն կտա Դեպոզիտարիային կազմակերպել առցանց քվեարկություն կազմակերպության բաժնետերերի համար։ Ծրագրի միջոցով բաժնետերերը և բաժնետիրական ընկերությունները պետք է անցնեն նույնականացման գործընթացը, այնուհետև մուտք գործեն իրենց անձնական էջ և քվեարկեն։ Ծրագիրը պետք ներառի փաստաթղթերը ներբեռնելու դաշտեր և հաղորդակցման համար նախատեսված հարթակ։

 

Մրցույթին կարող են մասնակցել այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք կարող են ամբողջությամբ բավարարել վեբ ծրագրին ներկայացվող պահանջները և կատարել համապատասխան աշխատանքը սահմանված ժամկետներում։

 

Վեբ ծրագրին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները իրենց առաջարկները և պորտֆոլիոները կարող են ուղարկել հետևյալ էլ․ փոստին՝ info@nasdaqomx.am՝ նամակի թեմա դաշտում նշելով «Էլեկտրոնային քվեարկության ծրագրի պատրաստում»: Առաջարկը ներկայացնելու վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 18-ը ներառյալ։

 

Խնդրում ենք հաշվի առնել, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 543 321 (126):

Թարմացված է առ` 25.05.2018