Կատեգորիա: Դեպոզիտարիա

Կենսաթոշակային միջոցների կառավարիչները և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հայտարարում են Բաց դռների օր:

14.03.2018

Սիրով տեղեկացնում ենք, որ Կենսաթոշակային միջոցների կառավարիչները և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան՝ ս.թ. մարտի 29-ին հայտարարում են Բաց դռների օր:

Այցելության արդյունքում Դուք կիմանաք՝

  • Նրանց դերի և գործառույթների մասին կուտակային կենսաթոշակային համակարգում,
  • Ովքեր և ինչպես են կառավարում Ձեր փողերը,
  • Որտեղ են ներդրվում Ձեր փողերը,
  • Ինչպես կառավարել Ձեր կենսաթոշակային հաշիվը,
  • Կստանաք Ձեզ հետաքրքրող այլ հարցերի պատասխանները:

Հասցեներ`

Հայաստանի կենտրոնական դեպոզիատարիա՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ

ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ` ք.Երեւան, Վազգեն Սարգսյան 10, Պիացցա Գրանդե  ԲԿ, 2-րդ հարկ, 100-101 տարածքներ   

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա՝ ք. Երեւան, Հանրապետության 37, Հրայր և Աննա Հովնանյան ԲԿ, 5 հարկ

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով մինչև ս.թ. մարտի 28-ը` https://goo.gl/forms/cdff8866A9hTpiEJ3:

 

Շտապեք գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են, և այցելության հնարավորություն կստանան առաջին 20 գրանցվածները, որոնց կուղարկվի մասնակցությունը հաստատող նամակ:

Տեղեկացնում ենք նաև, որ միջոցառումը կրելու է շարունակական բնույթ՝ հնարավորություն ընձեռելով բոլոր հետաքրքրված անձանց այցելելու Կենսաթոշակային միջոցների կառավարիչներին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:

 

Հարցերի և մանրամասների համար՝

Հայաստանի կենտրոնական դեպոզիատարիա՝ 010 54-33-21

ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ`  011 31-00-00

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա՝ 010 56-99-21

Թարմացված է առ` 22.03.2018