Կատեգորիա: Դեպոզիտարիա

ՌԱՅՖԱՅԶԵՆԲԱՆԿ-ն անվանատիրոջ հաշիվ է բացել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում:

05.12.2017

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) և «Ռայֆայզենբանկ» ԲԸ-ի (Ռուսաստան) միջև կնքված պայմանագրի համաձայն Ռայֆայզենբանկին շնորհվել է արժեթղթերի հաշվարկային համակարգի ուղղակի մասնակցի կարգավիճակ, որին հաջորդել է բանկի կողմից ՀԿԴ-ում անվանատիրոջ հաշվի բացումը:

Ռայֆայզենբանկի անվանատիրոջ հաշիվը հնարավորություն կտա Միջազգային Ռայֆայզեն Խմբի հաճախորդներին ուղղակի հասանելիություն ունենալ ՀԿԴ-ի կողմից մատուցվող ծառայություններին, մասնավորապես՝ արժեթղթերով գործարքների վերջնահաշվարկին, կորպորատիվ գործողություններին (շահութաբաժինների, արժեկտրոնների վճարում և այլն) և այլ ծառայություններին: 

  Ռայֆայզենբանկի մասին

«Ռայֆայզեն» բաժնետիրական ընկերությունը Միջազգային Ռայֆայզեն բանի դուստր կազմակերպությունն է: Բանկը գործում է Ռուսաստանում 1996 թ.-ից և տարաբնույթ ծառայություններ է առաջարկում ինչպես մանրածախ, այնպես էլ մեծածախ հաճախորդներին (այդ թվում ռեզիդեն և ոչ ռեզիդենտ) ռուսական ռուբլով և արտարժույթով:

«Ֆիթչ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Բանկին շնորհված թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը տեղական արժույթի և արտարժույթի համար BBB- է (հեռանկարը՝ կայուն), իսկ կարճաժամկետ վարկանիշը արտարժույթի համար՝ F3, աջակցության վարկանիշը 2 է, իսկ կայունությանը՝ bbb-:

«Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Բանկին շնորհվել են հետևյալ վարկանիշները. երկարաժամկետ տեղական արժույթով արտահայտված ավանդներ - Ba1 (հեռանկարը՝ կայուն), երկարաժամկետ արտարժութային ավանդներ - Ba2 (հեռանկարը՝ կայուն), կարճաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով արտահայտված ավանդներ - Not Prime, ելակետային վարկանիշային գնահատում - ba1:

Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.raiffeisen.ru:

Թարմացված է առ` 06.12.2017