Կատեգորիա: Դեպոզիտարիա

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն հայտարարում է մրցույթ` ընկերության 2017թ.-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնելու համար:

30.08.2017

Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան փորձ ունեցող ՀՀ և օտարերկրյա անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք:

Աուդիտի իրականացման համար առաջարկի ներկայացման ձևը և առաջարկի մեջ ընդգրկվելիք տեղեկատվության նկարագրությունը` Word ֆորմատով կարող եք բեռնել այստեղ:

Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2017թ.-ի սեպտեմբերի 20-ը, ժամը 18:00:

Առաջարկները պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով, մեկական օրինակից` փակ և կնքված ծրարով, հետևյալ հասցեով`

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ
ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան, 5բ

Առաջարկների հետ ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում: «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն պատասխանատվություն չի կրում առաջարկ ներկայացրած սուբյեկտների կողմից կատարված ծախսերի և կրած վնասների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 543 321 կամ 543 329 լրաց.104:

Թարմացված է առ` 30.08.2017