Կատեգորիա: Դեպոզիտարիա

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դարձել է կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ:

14.06.2017

2017թ.-ի հունիսի 14-ին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դարձել է կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ (ԿՇՀՀԱ): Հիշեցնենք, որ Հայբիզնեսբանկը 2013թ.-ի  հուլիսի 11-ից հանդիսանում է նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր:

ԿՇՀՀԱ կարգավիճակը թույլտ կտա Հայբիզնեսբանկին իր հաճախորդներին առաջարկել արժեթղթերի և դրամական միջոցների արգելադրման հետ կապված ծառայություններ՝ բորսայական առևտուր իրակացնելու համար:

Հայբիզնեսբանկը համալրել է արդեն իսկ գործող  17 ԿՇՀՀԱ - ների ցանկը:

Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամների  (ԿՇՀՀԱ) ցանկը, կոնտակտային տվյալները հասանելի են մեր կայքի «Հաշվարկային համակարգի անդամներ» բաժնում:

 

Հայբիզնեսբանկ -ի մասին

 «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ն հիմնադրվել է 1991 թ., որպես «Արմինվեստբանկ» փայատիրական բանկ: 2006 թ. վերանվանվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ի: Բանկը հանդիսանում է ֆինանսական կազմակերպություն, որը կազմավորվել է բնակչությանն ու կազմակերպություններին բանկային և նմանատիպ ծառայություններ մատուցելու նպատակով:  

Բանկը 2009թ.-ի փետրվարի 27-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել  www.armbusinessbank.am:

Թարմացված է առ` 21.06.2017