Մենք փնտրում ենք դրամական ծառայությունների մասնագետ, որը կմիանա մեր դեպոզիտար ծառայությունների դեպարտամենտի թիմին և կաջակցի դրամական հաշիվների բացման, սպասարկման և խորհրդատվության տրամադրման հարցում։

Աշխատանքային պարտականություններ

  • Բացել դրամային հաշիվներ և ապահովել հետագա սպասարկումը,
  • Տրամադրել խորհրդատվություն կապված դրամային հաշիվների բացման և վարման հետ,
  • Ընդունել, ուսումնասիրել և պատրաստել ստորագրման՝ բաժին ներկայացված փաստաթղթերը,
  • Բացել դրամային հաշիվ, տրամադրել իրավասություններ և հաշվի համար,
  • Ուսումնասիրել կատարված գործարքները և բացահայտել առկա խնդիրները,
  • Կազմակերպել որակավորման քննություններ համակարգի անդամների աշխատակիցների համար և կազմել արդյունքների վերաբերյալ արձանագրություններ,
  • Համադրել դրամային հաշիվների մնացորդները բանկի կամ պահառուի ամփոփ հաշվում առկա մնացորդի հետ,
  • Իրականացնել նամակագրություն գործընկերների և շահառուների հետ,
  • Ստացված որոշումների հիման վրա հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթերը, կազմել հանձման- ընդունման ակտը, ներկայացնել ստորագրման և տրամադրել հայցվորին,
  • Արժեթղթերով կատարված գործառնությունների համապատասխան փաստաթղթերը տրամադրել հաշվետերերին/թողարկողներին էլեկտրոնային կամ թղթային եղանակով։

 

Անհրաժեշտ հմտություններ

  • Բակալավրի կոչում կամ համարժեք որակավորում ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում,
  • Առնվազն 2 տարվա փորձ ֆինանսական ոլորտում,
  • Արժեթղթերի գործառնությունների հետ կապված բիզնես գործընթացների իմացությունն առավելություն է,
  • SWIFT և BANKMAIL համակարգերի իմացությունն առավելություն է,
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներին լուծում տալու ունակություն,
  • Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։

 

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. հասցեին՝ careers@amx.am, նամակի վերնագրի հատվածում նշելով Դրամական ծառայությունների մասնագետ:

 

Թարմացված է առ` 11.04.2019