Անվանում՝ Տեքստային հաղորդակցության և մարքեթինգի մասնագետ

Պայմաններ՝ Լրիվ դրույք

Աշխատանքի սկիզբ՝ Հնարավորինս շուտ

Տևողություն՝ Մշտական՝ 3 ամիս փորձաշրջանով

Գտնվելու վայր՝ Երևան

Վերջնաժամկետ՝  Սեպտեմբերի 29, 2018թ․

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան փնտրում է տեքստային հաղորդակցության և մարքեթինգի մասնագետի, ով կպատրաստի տարաբնույթ հաղորդակցական նյութեր՝ ընկերության հաղորդակցության ընդհանուր ռազմավարության համատեքստում։

Աշխատանքային պարտականություններ

  • Գրել հայերեն ու անգլերեն տեքստեր ընկերության և վերջինիս տարբեր ծրագրերի բոլոր տիպի հաղորդակցական նյութերի համար:
  • Գրել SEO օպտիմալացված տեքստեր կայքերի և հաղորդակցության/գովազդային այլ նյութերի համար: Տեղադրել տեքստերը կայքերում։
  • Պատրաստել մամլո հաղորդագրություններ և բլոգ գրառումներ:
  • Ստուգել և խմբագրել պահանջված տարբեր տեքստեր:
  • Սոցիալական մեդիա հարթակներում գրառումների բովանդակային գաղափարների տրամադրում և դրանց իրականացում՝ ըստ անհրաժեշտության:
  • Պատրաստված նյութերի առաջխաղացում սոցիալական հարթակներում:
  • Վերահսկել տարբեր տեղեկատվական արշավները՝ հետագայում արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
  • Մեդիա մոնիտորինգի իրականացում և նյութերի թեմաների առաջադրում՝ ըստ անհրաժեշտության:
  • Ըստ անհրաժեշտության կատարել թարգմանություններ օտար լեզուներից։
  • Մարքեթինգի թիմին աջակցության ցուցաբերում անհրաժեշտության դեպքում:

Անհրաժեշտ որակավորում

  • Լրագրության, բանասիրության, մարքեթինգի կամ հարակից գիտությունների բակալավրի որակավորում:
  • Գրավոր և բանավոր հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
  • Համակարգչային գրագիտություն՝ MS Word, MS Excel, MS PowerPoint:
  • Ծանոթություն ֆինանսական ոլորտի տերմինաբանությանը:
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ:

Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և հրապարակված նյութերը հետևյալ էլ. հասցեին՝ careers@nasdaqomx.am՝ նամակի վերնագրի հատվածում նշելով «Տեքստային հաղորդակցության և մարքեթինգի մասնագետ»։

Թարմացված է առ` 03.09.2018