«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն ՀՀ արժեթղթերի շուկայի ձևավորման առաջին իսկ փուլում ստեղծված ինստիտուտներից մեկն է: Կենտրոնական Դեպոզիտարիան իր հաճախորդներին է տրամադրում Դեպոզիտար ծառայությունների ամբողջական փաթեթ` գործառնությունների իրականացման լիարժեք ավտոմատացված ծրագրային համակարգի միջոցով:  

2009թ.-ի հունիսից Կենտրոնական Դեպոզիտարիայի միակ բաժնետերն է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն: Առաջնորդվելով մեկ թիմ, մեկ նպատակ սկզբունքով` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան հանդիսանում են արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքային կարևորագույն ինստիտուտներ և ապահովում են Հայաստանի կապիտալի շուկայի արդյունավետ գործունեությունը:


Ծանոթացեք մեր նոր առաջարկին: 

Ֆոնդի գրանցման համար խնդրում ենք այցելել www.fundnet.am:

Այսուհետ օտարերկրյա ներդրողները կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել պարտատոմսերի շուկայում:

Գտեք մանրամասները այստեղ:

նորություններ Բաժանորդագրվել -

08.02.2018

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ին և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ին անհրաժեշտ են խորհրդատվական ծառայություններ ISO 9001:2015 և ISO 27001:2013 վկայականները ստանալու համար

ավելին
05.12.2017

ՌԱՅՖԱՅԶԵՆԲԱՆԿ-ն անվանատիրոջ հաշիվ է բացել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում:

ավելին
28.09.2017

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի հաշվի օպերատոր:

ավելին
Թարմացված է առ` 09.02.2018